Էրդողանը զրուցել է Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հաստատման համար»,- ասվում է հրապարակված ուղերձում։

Էրդողանը հայտարարել է նաև, որ գերիների փոխանակման աշխատանքները շարունակվում են և պատրաստակամություն է հայտնել «դիվանագիտական ներդրում ունենալ Զապոռոժիայի ատոմակայանում ընթացող գործընթացի արագացման գործում»։

Բացի այդ, ըստ թուրքական կողմի, Էրդողանն ու Պուտինը քննարկել են «հացահատիկի միջանցքի» և ամոնիակի մատակարարումների, ինչպես նաև ռուսական հացահատիկը (երբ այն Թուրքիայում ալյուրի վերածվի) աֆրիկյան երկրներ ուղարկելու նախագծի վերաբերյալ։

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2023/01/20/7385811/

To top