Ցավոք, Լվովի մարզում Յավորիվ փորձադաշտի գնդակոծության հետևանքով զոհվել է 35 մարդ։ Եվս 134-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին հայտարարել է Լվովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Մարզային պետական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ տուժել են ոչ միայն զինվորականները, այլև քաղաքացիական բնակչությունը։
Նախնական տեղեկություններով՝ զավթիչները Ռուսաստանի Սարատով քաղաքից են հարձակվել Լվովի մարզի վրա։ Հակառակորդը արձակել է ավելի քան 30 հրթիռ. ՀՕՊ համակարգն աշխատել է ժամանակին, ուստի խոցվել են բավականաչափ հրթիռներ։
Հիշեցնենք, որ գնդակոծությունը տեղի է ունեցել Լեհաստանի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա։
Աղբյուրը՝ 24 ալիք
Կայքը՝ https://24tv.ua/gasimo-pozhezhu-rozbirayemo-zavali-pro-situatsiyu-lvivshhini_n1903842