Ռուսական ինքնաթիռի ռմբակոծության հետևանքով Մարիուպոլի Դրամատիկական թատրոնում զոհվել է մոտ 300 մարդ.

Драмтеатр-Маріуполь

Մարիուպոլի դրամատիկական թատրոնում ռուսական ինքնաթիռի ռմբակոծության հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։ Այս մասին հայտնել են Մարիուպոլի քաղաքային խորհրդից։

Մեկնաբանությունը՝ Մարիուպոլի քաղաքային խորհրդի.

«Ականատեսների կողմից տեղեկություն է հասել, որ ռուսական ինքնաթիռի ռմբակոծության հետևանքով Մարիուպոլի դրամատիկական թատրոնում մոտ 300 մարդ է զոհվել։

Մինչև վերջ չես ուզում հավատալ այս սարսափին։ Մինչև վերջ ուզում ես հավատալ, որ բոլորին հաջողվել է փրկվել։ Բայց ահաբեկչության պահին շենքի ներսում գտնվողների խոսքերը հակառակն են պնդում»։

Հիշեցնենք, որ Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետրո Անդրյուշչենկոն ասել էր, որ քաղաքում ընդհանուր իրավիճակը աղետալի է, ըստ նրա՝ ռուսական գնդակոծության հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 20 հազարին։

Մարտի 16-ի կեսօրին ռուսական ավիացիան գերհզոր ռումբ է նետել Մարիուպոլի կենտրոնում գտնվող Դրամատիկական թատրոնի վրա։

Շինության ներսում թաքնվել էին քաղաքի մոտ հազար բնակիչ, որոնք կորցրել էին իրենց տները օկուպանտների գնդակոծության պատճառով։ Պաշտոնյաների և զինվորականների խոսքերով, շատ մարդիկ իրենց փոքրիկ երեխաների հետ միասին թաքնվել էին թատրոնում: Թեժ մարտերի հետևանքով անհնար էր եղել հասնել փլատակներին՝ նրանց փրկելու համար։

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/03/25/7334447/

To top