Ռուս զինվորականները «Գրադով» գնդակոծել են Խարկովի հիվանդանոցներից մեկը, որտեղ մարդիկ հումանիտար օգնություն էին ստանում

Մարտի 25-ին Խարկովի Օսնովյանսկի թաղամասում հրետանիով ու «Գրադով» կրակել են քաղաքային հիվանդանոցի վրա՝ որտեղ մարդասիրական օգնություն էր բաժանվում։ Այդ մասին Telegram-ում հայտնել է Խարկովի մարզպետ Օլեգ Սինեգուբովը։

Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 7 մարդ։

Մեկնաբանությունը՝ Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինյեգուբովի.

«Ակնհայտ է, որ թշնամին ցանկանում է խուճապ սերմանել և խոչընդոտել մարդկանց ստանալ հումանիտար օգնություն: Երեկ կեսօրին ռուսական զորքերը գնդակոծել են նաև «Նովա Պոշտա»-ի բաշխիչ կետը, 6 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել»։

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/03/25/7334436/

To top