Մարիուպոլում Դրամատիկական թատրոնի փլատակների տակից անհնար է հանել զոհվածների մարմինները.

Росіяни скинули надпотужну бомбу на драмтеатр Маріуполя

Ռուսական ավիացիայի կողմից ռմբակոծված Մարիուպոլի Դրամատիկական թատրոնի շենքի փլատակների տակից 300 մարդու դիակ դեռևս չի հաջողվում դուրս հանել տարածքի մշտական գնդակոծությունների պատճառով։

Այս մասին UNIAN-ին տված հարցազրույցում ասել է Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։

Մեկնաբանությունը՝ Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոյի.

«Այսօր մարտերի էպիկենտրոնը հենց քաղաքի կենտրոնն է։ Ցավոք, հինգերորդ օրն է ինչ շարունակվում է հրետակոծությունը։ Մարիուպոլի կենտրոնը և ձախափնյա հատվածը այն տարածքն է, որտեղ մի քանի օր շարունակ ընթանում է փողոցային մարտերի ակտիվ փուլը։ Մեր տղաները բավականին ամուր են պահում մեր դիրքերը»

Բոյչենկոյի խոսքով՝ մարտական գործողությունների գոտում զոհվել է մոտ 300 մարդ, ովքեր ճաշելիս են եղել ավիահարվածի ժամանակ։ Ռմբակոծության ականատեսները նույնպես հաստատել են զոհերի թիվը:

Աղբյուր՝ Նովոյե վրեմյա

Հղում: https://nv.ua/ukr/ukraine/events/udar-po-dramteatru-v-mariupoli-ne-vdayetsya-distati-tila-zagiblih-z-pid-zavaliv-budivli-50228736.html

To top