Կրակում են ականջների մոտ, ծեծի ենթարկում. ռուսները խոշտանգում են ուկրաինացի գերիներին

Ռուսական գերությունից ազատված ուկրաինացի պաշտպանները պատմել են, թե ինչպես են իրենց խոշտանգել ռուս զավթիչները։

Մեկնաբանությունը՝ օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովայի.

«Ուկրաինացի զինծառայողները պատմել են իրենց նկատմամբ ռուսական կողմի անմարդկային վերաբերմունքի մասին՝ նրանց պահել են դաշտում, փոսում, ավտոտնակում։ Պարբերաբար մեկին հանել են՝ ծեծել, հարվածել ավտոմատի կոթով մարմնի տարբեր մասերին, կրակել ականջի մոտ, վախեցրել։

Զմիյինի կղզու տղաներին, որոնց ռուս նավաստիները բուքսիրով քաշել հասցրել էին Սևաստոպոլ, տեղացի լրագրողներն օգտագործում էին քարոզչության համար՝ խոսելով ռուս մարդասիրական իշխանությունների մասին, որոնք կազմակերպել էին գերիներին տուն հասցնելու գործը։

Փոխարենը ռազմագերիներին տարել են անհայտ ուղղությամբ և տեղավորել մինուս 20 աստիճան ջերմաստիճանի վրանային ճամբարում, ինչի հետևանքով էլ շատ տղաների մոտ նկատվել է վերջույթների ցրտահարություն։

Նրանց հետ վարվում էին որպես բանտարկյալների, բարոյապես ճնշումների էին ենթարկվում, իսկ բակում զբոսնելիս շուն էին բաց թողնում նրանց վրա»։

Ռուսաստանի Դաշնության նման գործողությունները խախտում են Ռազմագերիների հետ վարվելու Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը։

Բացի այդ, խախտելով Ժնևի կոնվենցիայի 26-րդ հոդվածը, ուկրաինացի ռազմագերիները երբեմն մի քանի օր սովի են մատնվել:

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/04/4/7337127/

To top