Խերսոնում ռուս օկուպանտները ցրել են խաղաղ ցույցը՝ կրակոցների ձայներ են լսվել

Херсон це Україна

Խերսոնում՝ Հոբելյանական կինոթատրոնի համերգասրահի հարևանությամբ գտնվող հրապարակում, բնակիչները հավաքվել են խաղաղ ցույցի. որը ցրվել է ռուս զինվորականների կողմից։

Այդ մասին Facebook-ում հայտնել է Խերսոնի մարզային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Յուրի Սոբոլևսկին։

Մեկնաբանությունը՝ Խերսոնի մարզային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Յուրի Սոբոլևսկու.

«Բռնություն, սարսափ, սուտ, հումանիտար աղետ՝ ահա թե ինչ են նրանք բերել Խերսոնի մարզ։ Շատ մարդկանց ահաբեկել են, շատ բնակիչներ վտանգի ենթարկելով իրենց կյանքը՝ լքել են մարզը, իսկ շատ մարդիկ անհետացել են և մենք հիմա չենք կարող ասել, թե ի՞նչ է կատարվում նրանց հետ և որտե՞ղ են նրանք: Ամեն մի նոր միտինգ՝ մեծ ռիսկ է, բայց մարդիկ, չնայած ամեն ինչին դեռ դուրս են գալիս։ Խերսոնի մարզը՝ դա Ուկրաինա է»:

Ինչպես հայտնում են Սուսպիլնե-ի թղթակիցները, քաղաքի կենտրոնում, Հոբելյանական կինոթատրոնի մոտ կրակոցներ են հնչել։ Հավանաբար, ռուս զինվորականները զենք են օգտագործել խաղաղ բնակիչներին ցրելու համար։ Արդյոք եղե՞լ են կալանավորվածներ կամ վիրավորներ, դեռևս հայտնի չէ:

Հանրահավաքի մասնակիցների խոսքերով՝ ռուս զինվորականները թույլ չեն տվել այն անցկացնել։ Նրանց մեծ մասը կենտրոնացված է եղել ակցիայի վայրում, ասել են հանրահավաքի մասնակիցները։ Կրակոցները նախազգուշացնող են եղել, ուստի ոչ ոք չի տուժել։ Խերսոնցիների մի մասը ցրվել է։ Մյուսները ցանկացել են փոխել հանրահավաքի վայրը, սակայն այգում հավաքված երեխաների մեծ թվի պատճառով որոշել են չեղարկել այն։

Աղբյուր՝ Նովոյե վրեմյա

Հղում՝ https://nv.ua/ukr/ukraine/events/herson-okupanti-rozignali-mirniy-miting-novini-ukrajini-50232678.html

To top