Բուչայում սպանվածների մարմինների 85%-ի վրա՝ փամփուշտների հետքեր կան

ексгумація тіл_Буча

Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հայտնել է, որ բոլոր մահացածների մարմինների գրեթե 85%-ի վրա եղել են փամփուշտներից մնացած անցքեր։ Այս մասին նա հայտարարել է համատեղ #UA Ռազոմ հեռուստամարաթոնի եթերում, մեջբերում է Interfax-Ukraine-ն։

Մեկնաբանությունը՝ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի.

«Բոլոր մարմինների գրեթե 85%-ը, որոնք մենք հանում ենք զանգվածային գերեզմաններից կամ այգիներում, զբոսայգիներում, հրապարակներում, բակերում կատարված անհատական թաղումներից՝ գնդակների անցքերով են։ Այսինքն՝ դիտավորյալ կանխամտածված սպանություն է տեղի ունեցել Բուչայում»։

Միաժամանակ Ֆեդորուկը տեղեկացրել է, որ ուրբաթ օրը, հավանաբար կավարտվեն Սուրբ Անդրեաս Առաքյալ Առաջինի եկեղեցու տարածքում՝ երկրորդ զանգվածային գերեզմանում թաղված, մահացած քաղաքացիների մարմինների էքսգումացիայի աշխատանքները:

Մեկնաբանությունը. Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի,

«Այս գործն ավարտին կհասցնենք՝ դիակները կհանենք ու կուղարկենք դիահերձարան՝ համապատասխան ընթացակարգեր իրականացնելու համար, իսկ հարազատները կարող են մահացածների դիակները ստանալ ու թաղել այնպես, ինչպես որհարկն է»։

Աղբյուր՝ Ուկրաինսկա պրավդա

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/04/15/7339703/

To top