Հրթիռային հարված Լվովի վրա. կան զոհեր և վիրավորներ

Львів_ракетний обстріл

Ռուս զինվորականների հրթիռակոծության հետևանքով Լվովում հրդեհներ են բռնկվել, արդեն հայտնի է 6 զոհի մասին։ Բոլոր հրթիռները ընկել են քաղաքացիական ենթակառուցվածքի վրա։

Մի քանի հրթիռներ ընկել են երկաթուղային կայանի օբյեկտների մոտ, ասել է Ուկրզալիզնիցիայի խորհրդի նախագահ Օլեքսանդր Կամիշինը:

Մեկնաբանությունը՝ Ուկրզալիզնիցայի խորհրդի նախագահ Օլեքսանդր Կամիշինի.

«Այսօր առավոտյան ռուսական զորքերը գնդակոծել են Լվովը։ Մի քանի հրթիռներ ընկել են երկաթուղային օբյեկտների մոտ։ Ուղևորների և երկաթուղու աշխատողների շրջանում տուժածներ չկան։ Ե՛վ կայարանի աշխատողները, և՛ գնացքների անձնակազմները հստակ աշխատեցին: Լվովում գնացքների երթևեկությունը վերականգնվել է, հնարավոր է գնացքների փոքր ուշացումներ կլինեն: Մեր վնասված ենթակառուցվածքը մենք կվերականգնենք»

Լվովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է վեց զոհի մասին։ Այդ տվյալները ճշտել է նաև քաղաքապետ Անդրիյ Սադովիյը։

Մեկնաբանությունը՝ Լվովի քաղաքապետ Անդրիյ Սադովիյի.

«Նախնական տվյալներով՝ վեց մարդ զոհվել է։ 11 հոգի՝ վիրավորվել, այդ թվում՝ 1 երեխա։ Մոտ 40 ավտոմեքենա վնասվել կամ ոչնչացվել է։ Հարվածային ալիքը կոտրել է մոտակա հյուրանոցի ապակիները, որտեղ ապրում են տարհանված ուկրաինացիներ»։

Աղբյուրը՝ «Սլովո ի դիլո»

Հղում՝ https://www.slovoidilo.ua/2022/04/18/novyna/suspilstvo/raketnyj-udar-po-lvovu-ye-zhertvy-ta-postrazhdali-tomu-chysli-dytyna,

https://www.slovoidilo.ua/2022/04/18/novyna/suspilstvo/obstril-lvova-kilka-raket-vluchyly-poryad-zaliznychnymy-obyektamy

To top