Մարիուպոլը պաշտպանող ծովայինները համաշխարհային առաջնորդներին խնդրում են մարդկանց տարհանել Ազովստալից

Командир 36-ї окремої бригади морської піхоти ВМС ЗСУ Сергій Волинський (Волина)

36-րդ ծովային հետևակի հրամանատար Սերհիյ Վոլինան, որ պաշտպանում է Մարիուպոլի շրջափակման մեջ գտնվող «Ազովստալը», դիմել է համաշխարհային առաջնորդներին։ Նա խնդրում է քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին գործարանից տարհանել երրորդ երկիր: Նրա կոչը հրապարակվել է Facebook-ում։

Մեկնաբանությունը՝ 36-րդ ծովային բրիգադի հրամանատար Սերհիյ Վոլինայի.

«Սա կարող է լինել մեր վերջին կոչը։ Հնարավոր է, որ մեզ մնացել է մի քանի օր կամ ժամ: Թշնամին՝ քանակությամբ, տասնյակ անգամ գերազանցնում է մեզ. Նրանք գերակայություն ունեն օդում, հրետանու մեջ, ցամաքում գործող խմբավորումներում, տեխնիկայում և տանկերում»։

Ծովային հետևի 36-րդ կորպուսի հրամանատարն ասում է, որ ուկրաինական մարտիկները պաշտպանվում են մեկ օբյեկտում՝ «Ազովստալ» գործարանում։ Այնտեշ են նաև Մարիուպոլի պաշտպանները և հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Նրա խոսքով, գործարանում գտնվում են նաեւ ավելի քան 500 վիրավոր զինվորներ։

Մեկնաբանությունը՝ 36-րդ ծովային բրիգադի հրամանատար Սերհիյ Վոլինայի.

«Մենք դիմում ենք համաշխարհային առաջնորդներին [խնդրանքով] օգնել մեզ։ Խնդրում ենք մեր հանդեպ կիրառել extraction ընթացակարգը և մեզ տեղափոխել երրորդ երկրի տարածք»։

Աղբյուր՝ «Հռոմադսկե տելեբաչենյա».

Հղում՝ https://hromadske.ua/posts/morpihi-yaki-zahishayut-mariupol-prosyat-svitovih-lideriv-vivezti-lyudej-z-azovstali-do-tretoyi-krayini

To top