Խերսոնում ռուսները տանկերին ամրացրել են ուկրաինական դրոշներ ու կրակել խաղաղ գյուղերի վրա

РОСІЙСЬКІ ТАНКИ З СИМВОЛОМ Z НА ЗАХОПЛЕНИХ ТЕРИТОРІЯХ УКРАЇНИ В БЕРЕЗНІ.

Ռուս օկուպանտները սադրանք են կազմակերպել Խերսոնի մարզում. Հրոզովե գյուղի ծայրամասում ռուս զինվորականներն իրենց տանկերի վրա ուկրաինական դրոշներ են բարձրացրել ու կրակ բացել խաղաղ բնակիչների տների վրա։

Մեկնաբանություն. «Հարավ» օպերատիվ հրամանատարություն.

«Խերսոնի մարզի Հրոզովե գյուղի մատույցներում ուկրաինական դրոշներով օկուպանտների տանկերը հեռացել են, ցուցադրական այս շարասյունը շարժվել է Մոլոդեցկե գյուղի ուղղությամբ։ Այսպիսով, թշնամին փորձում է նմանակել օկուպացված տարածքներում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների առկայությունը։ Իսկ հետո նույն տանկերից թշնամին կրակում է օկուպացված բնակավայրերի վրա՝ տեղի բնակչությանը կեղծ պատկեր ցուցադրելով, Խերսոնի շրջանում իբրև ուկրաինացի զինվորականների հարձակման մասին՝ խաղաղ բնակիչների վրա», – ասել է Հարավ օպերատիվ հրամանատարությունը։

Հարավի ղեկավարությունն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները չեն կրակում քաղաքացիական անձանց և բնակելի շենքերի վրա, որոնց հետևում թաքնված են ռուս զավթիչները։

Զինվորականները բացատրել են, որ ռուսները փորձում են հոգեբանական գործողություններ իրականացնել բնակչության դեմ՝ այսպես կոչված «հանրաքվեների» և Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքները մբռնազավթելու ռուսների կողմից աջակցությունն ապահովելու համար։

Աղբյուր՝ Գլավրեդ

Հղում՝ https://glavred.net/ukraine/v-hersone-rossiyane-pricepili-k-tankam-ukrainskie-flagi-i-obstrelyali-mirnye-sela-10366551.html

To top