Մանրամասներ. Անցած 24 ժամվա ընթացքում ռուսները գնդակոծել են 12 բնակավայրեր՝ Մարիուպոլ, Լիման, Ավդիյիվկա, Սիվերսկ, Միկոլայիվկա, Վելիկա Նովոսիլկա, Պրիվիլլյա, Սոլովյովե, Ռայհորոդոկ, Նովոսելիվկա, Շանդրիհոլովե, Վրեմիվկա։
Ռուսական հարվածների արդյունքում ոչնչացվել է առնվազն 36 քաղաքացիական օբյեկտ՝ բնակելի շենքեր, հիվանդանոց, դպրոց, արդյունաբերական արտադրամաս, երկաթուղային ենթակառուցվածք։
Թշնամին կրակել է խաղաղ բնակիչների վրա ինքնաթիռներից, «Գռադ» բազմակի հրթիռային կայանքներից, տանկերից և ծանր հրետանուց։
Վիրավորվել է ութ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ։


Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու մասին հոդվածով։
Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».