Ազովստալում ռուսները տապալել են տարհանման մեքենան՝ կան զոհվածներ և վիրավորներ

Тіла 220 захисників Маріуполя починають ідентифікувати у Києві

«Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում հրադադարի ընթացքում ռուս զավթիչները կիրառել են Հակատանկային հրթիռային համակարգ և խոցել խաղաղ բնակիչների ուղղությամբ շարժվող ավտոմեքենան։

Այս մասին Telegram-ում հայտնել են «Ազով» գնդի մարտիկները, որոնք գտնվում են «Ազովստալ»-ում, հայտնում է Ukrinform-ը։

Մեկնաբանությունը՝ «Ազով» գնդի մարտիկների Telegram-ից.

«Ուշադրություն: «Ազովստալ» գործարանի տարածքում հրադադարի ռեժիմի ժամանակ հակատանկային համակարգեր կիրառած ռուսները խոցել մի ավտոմեքենա: Տվյալ մեքենան շարժվում էր խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ նրանց գործարանի տարածքից տարհանելու նպատակով։ Հրթիռակոծության արդյունքում զոհվել է 1 մարտիկ, իսկ 6-ը՝ վիրավորվել»։

Ընդգծվում է, որ հակառակորդը շարունակում է խախտել բոլոր պայմանավորվածությունները և չի պահպանում անվտանգության երաշխիքները խաղաղ բնակչության տարհանման ժամանակ։

Ինչպես հաղորդվում է, ուրբաթ օրը՝ մայիսի 6-ին, շարունակվում է «Ազովստալ» մետալուրգիական գործարանից մարդկանց տարհանման օպերացիան։

Աղբյուր՝ «ՈՒԿՌԻՆՖՈՌՄ»

Հղում https://www.ukrinform.ua/rubric-ato/3476545-rosiani-pidbili-evakuacijne-avto-na-azovstali-e-zagiblij-ta-poraneni.html

To top