Ռուսները խորհրդային դրոշներով շքերթներ են անցկացրել օկուպացված Ուկրաինայի քաղաքներում

парад в окупованих містах

«Անմահ գունդը» շքերթով անցել է ռուսական զորքերի կողմից օկուպացված Խերսոնում, Սկադովսկում և Էներհոդարում։

Մանրամասները՝ Կրեմլի լրատվամիջոցները տեսանյութ են տարածել, թե ինչպես է առաջին անգամ Խերսոնում շքերթով անցնում «Անմահ գունդը».

Կարմիր դրոշներով մի խումբ մարդիկ հավաքվել էին Փառքի քաղաքային զբոսայգում։

Լրատվամիջոցները գրել էին, որ այդ նպատակով Ղրիմից էին մարդկանց բերել։

Տեսանյութերը նկարահանել են ռուս քարոզիչները։

Հաղորդվում է նաև, որ Խերսոնի ու Զապոռոժիայի մարզերում Հաղթանակի օրվա պատվին «տոնական միջոցառումներ» են անցկացվում։

Թարմացվել է՝ Օկուպացված Սկադովսկում նույնպես շքերթով անցել է «անմահ գունդ»-ը։

Իսկ Էներհոդարում մարդիկ նույնիսկ առցանց նայում էին մոսկովյան շքերթը` փողոցում:

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/05/9/7345006/

To top