Կուչման, Յուշչենկոն և Պորոշենկոն կոչ են անում համայն աշխարհին փրկել «Ազովստալի» մարդկանց

(համառոտ տարբերակ)

Երկրորդ, երրորդ և հինգերորդ նախագահներ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Պետրո Պորոշենկոն դիմել են համաշխարհային առաջնորդներին՝ օգնելու փրկել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի խաղաղ բնակիչների և զինվորների կյանքը։

Պորոշենկոյի ուղիղ ելույթը. “Մենք դիմում ենք աշխարհի առաջնորդներին. Եվրամիության անդամ պետություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Կանադային, Չինաստանին, Թուրքիային և այլոց, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը։

Խնդրում ենք բոլոր առկա դիվանագիտական ռեսուրսներով օգնել Ուկրաինայի իշխանություններին փրկել քաղաքացիական և զինվորական ուկրաինացիների կյանքը, որոնց Ռուսաստանը փորձում է բարբարոսական մեթոդներով ոչնչացնել «Ազովստալ» գործարանի տարածքում Պուտինի հրահանգով։

Քաղաքի ուկրաինացի զինվոր-պաշտպանների արտասովոր խիզախությունն ու հերոսությունը տպավորել են ոչ միայն Ուկրաինային, այլև ողջ աշխարհին։ «Ազովի» գումարտակը, մեր ծովային հետևակայինները, մեր սահմանապահներն արդեն հայտնվել են պատմության էջերին, քանի որ նրանց ռազմական սխրանքն աննախադեպ է։ Եվ սրանք մեր ազգային հերոսներն են՝ անձնուրաց, քաջ, հայրենասեր։

Ամբողջ աշխարհի աչքի առաջ ռուսների կողմից արյունալի հաշվեհարդարի և ջարդի փորձ է կատարվում Ազովստալցիների նկատմամբ, ովքեր թեև շրջապատվել են, բայց ոգու և կամքի ուժով արդեն իսկ հաղթել են նրանց։”

Մանրամասներ՝ Նախագահները կոչ են արել բոլորին միանալ պաշտպանների կյանքը փրկելուն:

Պորոշենկոն իշխանություններին հրավիրել է միջազգային և ուկրաինական պաշտոնյաների հետ միանալ «Ազովստալի» պաշտպանների դուրսբերման շուրջ բանակցությունների գործընթացին և անձամբ մասնակցել այս ընթացակարգի իրականացմանը։

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/05/13/7345936/

To top