Ռուս զինվորականների կողմից Ռուսաստան արտաքսված Իզյումի բնակիչներից ոմանք կարողացել են Եվրամիության երկրների միջոցով վերադառնալ Ուկրաինա։
Աղբյուրը՝ Իզյումի քաղաքային խորհրդի վարչության ղեկավար Մաքսիմ Ստրելնիկի, որին մեջբերում է «Սուսպիլնե»-ն:
Ուղիղ խոսք. «Մենք տեղյակ ենք դեպքերի մասին, երբ մարդկանց բռնի տեղահանել են, տեղափոխել Ռուսաստանի Դաշնության տարածք։ Մեր բնակիչները՝ Ուկրաինայի քաղաքացիները, հատել են սահմանը «Չուհունովկա» անցակետով, իսկ հետո նրանց տարել Բելգորոդ, ավելի ուշ՝ անցել են այսպես կոչված ֆիլտրացիոն ճամբարները։Նրանց հետ շփվել են (ռուսական) հատուկ ծառայությունները, և վճռվել է նրանց հետագա ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Այդ մարդկանցից մի քանիսը գնացել են Ռուսաստանում գտնվող իրենց հարազատների մոտ։ Որոշ մարդիկ հատել են ԵՄ-ի հետ սահմանը Բալթյան երկրներում, և Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի միջոցով կարողացել են վերադառնալ Ուկրաինա»։
Մանրամասներ՝ ըստ Ստրելնիկի, մայիսի 16-ին Իզյումում մնում է ավելի քան 15 000 մարդ, իսկ օկուպանտները հրաժարվում են մարդկանց տարհանել։
«Ռուս օկուպանտները ուժեղացրել են իրենց ռադիոէլեկտրոնային պատերազմը, տեղացիները գնալով ավելի ու ավելի քիչ կարող են զանգել իրենց հարազատներին, կամավորներին, տեղական իշխանություններին: Քաղաքում հումանիտար աղետ է: Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ օկուպանտներն արգելել են բնակիչներին քաղաքը լքել անգամ սեփական մեքենաներով։ Մինչ այդ նման հնարավորություններ կային որոշակի երթուղիներով։ Այժմ քաղաքն ամբողջությամբ արգելափակված է»,- ասաց նա։
Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».