KALUSH ORCHESTRA-ն վաճառել է եվրոտեսիլում իրենց նվաճած գավաթը. գումարը տպավորիչ է

Kalush Orchestra продали свій кубок з Євробачення:

Մայիսի 29-ի երեկոյան ավարտվեց առցանց բարեգործական աճուրդը, որտեղ «Kalush Orchestra»-ն վաճառեց իր գավաթը, որը շահել էր Եվրատեսիլ-2022-ում։

Երաժիշտները ստացել են 900 հազար դոլար, որը կուղղվի ուկրաինական բանակի համար նախատեսված PD-2 անօդաչուների համալիրին։

Աճուրդը Instagram-ում՝ ուղիղ եթերում, անցկացրել է շոումեն և կամավոր Սերհիյ Պրիտուլան։

Ինչպես հայտնի է, աճուրդում գավաթից բացի խաղարկվել է վարդագույն պանամա, որում Օլեհ Փսյուկը ելույթ է ունեցել Թուրինի Եվրատեսիլի բեմում։

Աղբյուր՝ «TABLOID».

Հղում՝ https://tabloid.pravda.com.ua/focus/6293b3662b9a5/

To top