Պատերազմի 100 օրվա ընթացքում Ռուսաստանը ոչնչացրել է մշակութային ժառանգության ավելի քան 370 հուշարձան.

За 100 днів війни Росія зруйнувала понад 370 пам'яток культурної спадщини, – Ткаченко

Ռուս զավթիչները բարբարոսաբար ոչնչացնում են ուկրաինական մշակույթը՝ ավելի քան 370 օբյեկտ վնասվել է օկուպանտների կողմից։ Այժմ Մշակույթի նախարարությունը ստուգում է տվյալներն ու մտածում՝ ինչպես վերականգնել ու վերակառուցել հնարավոր ամեն ինչ։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Օլեքսանդր Տկաչենկոն, հաղորդում է Channel 24-ը։ Նա նշեց, որ վնասված կամ ավերված հուշարձանների հաշվառումները պահպանվում են խնամքով։

Ավերված մշակութային հուշարձանների կեսից ավելին տաճարներ են:

«Մենք հաշվում ենք, թե ինչպես կարող ենք հստակ որոշել, թե իրականում ինչ գումարի կորուստ է նշանակում մեր հուշարձանների ոչնչացումը։ Ասեմ, որ այս 370 մշակութային հուշարձանների մեջ գրեթե կեսը տարբեր դավանանքի եկեղեցիներ են»,- պարզաբանել է Տկաչենկոն։

Զավթիչները չեն էլ հասկանում, նկատեց նախարարը, «արդյոք պատմականորեն ու՞մ են պատկանում այդ հուշարձանները», ու անընդհատ ոչնչացնում են։

Ռուսները ոչնչացրել են Սկովորոդայի թանգարանը, որը գտնվում էր դաշտի մեջ

Տկաչենկոն բերեց հետևյալ օրինակը. Մայիսի 7-ին հրթիռ է արձակվել Սկովորոդինիվկայի «Հրիհորի Սկովորոդա» ազգային գրական հուշահամալիրի թանգարանի վրա։ Շինությունը գտնվում էր դաշտի մեջտեղում, ուստի հարկավոր էր «փորձել» հասնել այնտեղ։

Աղբյուր՝ «24-րդ Ալիք».

Հղում՝ https://24tv.ua/za-100-dniv-viyni-rosiya-zruynuvala-ponad-370-pamyatok-kulturnoyi_n1994053

To top