Ամեն օր մինչև երկու հազար մարիուպոլի բնակիչներ հերթ են կանգնում ռուսների «մարդասիրական օգնության» համար, որոշ մարդիկ ուշագնաց են լինում.

Щодня до двох тисяч маріупольців стоять у черзі за «гуманітарною допомогою» від росіян, деякі люди непритомніють

Մարիուպոլում նախկին «Մետրո» առևտրի կենտրոնում օկուպացիոն իշխանությունների կողմից «մարդասիրական օգնության» գիծը (իրականում սննդի համար) օրական հասնում է 1,5-ից մինչև 2 հազար մարդու։ Այդ մասին հայտնել է քաղաքապետի խորհրդական Պետրո Անդրյուշչենկոն։

Մեկնաբանություն՝ քաղաքապետի խորհրդական Պետրո Անդրյուշչենկոյի.

«Օրական տրվում է մինչև 400 փաթեթ։ Արևի տակ՝ շոգին- մարդիկ իզուր են 6 ժամ հերթ կանգնում։ Վերջին օրերին գիտակցության կորստի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել մինչև 10 մարդ»։

Քաղաքապետի խորհրդականը նշում է, որ «հումանիտար շտաբի» տարածքում խմելու ջուր չկա, արևից պատսպարվելու համար էլ ստվեր չկա։ Իսկ «շտաբից» 200 մետր հեռավորության վրա կազմակերպված դիահերձարանից գարշահոտն օրեցօր ավելանում է։

Մեկնաբանություն՝ քաղաքապետի խորհրդական Պետրո Անդրյուշչենկոյի.

«Այս ամենը հանուն նման փաթեթի։ Որովհետև սնունդ ստանալու այլ ճանապարհ չկա։ Ռուսաստանի «հումանիտար» օգնությունը՝ ծաղր ու նվաստացում է: Ինչպես այն ամենը, ինչ նրանք անում են քաղաքում»:

Ավելի վաղ գրել էինք, որ Մարիուպոլում խմելու ջուր ստանալու համար տեղացիները պետք է հերթագրվեն մոտ երկու օր առաջ։ Հիգիենիկ կարիքների համար տեխնիկական ջուր անգամ չկա։

Աղբյուր՝ «Հռոմադսկե տելեբաչեննյա».

Հղում՝ https://hromadske.ua/posts/shodnya-do-dvoh-tisyach-mariupolciv-stoyat-u-cherzi-za-gumanitarkoyu-vid-okupacijnoyi-vladi-deyaki-lyudi-vtrachayut-svidomist

To top