Դնեպրոպետրովսկի մարզում վառելիքով նավթամբար է պայթել, որը գնդակոծվել էր ռուսների կողմից

Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկ շրջանում վառելիքի նավթամբար է պայթել նավթի պահեստում, որը նախօրեին հրթիռակոծվել էր ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։ Այդ մասին հայտնել է մարզի ռազմական վարչակազմի նախագահ Վալենտին Ռեզնիչենկոն։

          Փրկարարները տասնչորս ժամ անընդմեջ պայքարում են կրակի դեմ, որն առաջացել է հակառակորդի հրթիռակոծությունից։ Մեկ փրկարար մահացել է, ևս երկուսը այրվածքներով հոսպիտալացվել են։

Մեկնաբանությունը՝ մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոյի.

«Այս հարձակումը մեծ անախորժություններ առաջացրեց՝ ընդհանուր առմամբ վիրավորվել է 13 մարդ, մեկ մարդ զոհվել է։ Բայց ինչքան էլ որ մեր վրա կրակեն, մենք անսասան կմնանք»։

          Մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ նավթի պահեստի հրթիռակոծության զոհերից մեկը հիվանդանոցում մահացել է։

Աղբյուր՝ Հռոմադսկե տելեբաչեննյա

Հղում՝ https://hromadske.ua/posts/na-dnipropetrovshini-vibuhnuv-rezervuar-z-palivom-na-naftobazi-yaku-obstrilyali-okupanti-ova

To top