Հեռուստահաղորդավար Քարիմ Գուլամովը զոհվել է ռազմաճակատում

Հեռուստահաղորդավար և զինվորական Քարիմ Գուլամովը զոհվել է ռազմաճակատում, հայտնում է M2 հեռուստաալիքը Facebook-ում։

Նրա մահվան մասին բազմաթիվ գրառումներ են թողել նաև նրա ընկերներն ու հարազատները հաղորդավարի սոցցանցերի էջում։ Տեղի ունեցածի հանգամանքները ներկայումս չեն հաղորդվում։

2018-2021 թվականներին Քարիմ Գուլամովը M2 հեռուստաալիքի «Ռազմական հիթ-շքերթի» հաղորդավարն էր, մինչ այդ նա ծառայել է ՀԱՕ-ում։ 2022 թվականին նա կրկին մեկնել է ռազմաճակատ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 26-ին Գուլամովը կդառնար 35 տարեկան։

Աղբյուրը՝ Դետեկտոր Մեդիա

Հղում՝ https://detector.media/infospace/article/201079/2022-07-18-na-fronti-zagynuv-televeduchyy-karim-gulamov/

To top