Օկուպանտները պատրաստվում են Ուկրաինայի հարավը «միացնել» Ռուսաստանին՝ հետախուզություն

Ռազմական հետախուզությունը ենթադրում է, որ Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունը «հատուկ գործողության աշխարհագրական սահմանների ընդլայնման» մասին հիմք է հանդիսանում Ուկրաինայի հարավի օկուպացված տարածքները Ռուսաստանի Դաշնությանը միացնելու համար։

Աղբյուր՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին ճեպազրույցում

Մանրամասներ. Նրա կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այս հայտարարությունն արել է՝ միջազգային հանրությանը նախապատրաստելու «Հանուն ռուսալեզու բնակչության պաշտպանության համար Ուկրաինայում» քաղաքականության առաջմղմանը։

Սկիբիցկին հավելել է, որ ռուսները ծրագրում են այսպես կոչված «հանրաքվեներ» անցկացնել կամ գրավյալ տարածքները միացնել Ռուսաստանին, մասնավորապես՝ Խերսոնի և Զապոռոժիայի մարզը։

Ուղիղ խոսք՝ «Մենք արդեն գիտենք, որ օկուպացված տարածքներում ընտրատեղամասեր են ստեղծվել, օկուպանտներն ակտիվորեն ցուցակներ են կազմում հանրաքվեի անցկացման համար։

Այս տարածքներում հումանիտար վիճակը շատ ծանր է, ռուսները խստորեն վերահսկում են մեր քաղաքացիներին։ Հետևաբար, շատ դժվար է ինչ-որ բան խորհուրդ տալ: Սակայն պետք է պահպանել մարտական ոգին։ Դիմադրության շարժումն աշխատում է, և դուք տեսնում եք դրա արդյունքները»:

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/07/21/7359429/

To top