Ուկրաինացի պաշտպանը խոցել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռը

Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտիկը խոցել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռը, երբ այն թռիչք էր իրականացնում Զապոռոժիայի ուղղությամբ։

Աղբյուր՝ Ուկրաինայի ազգային գվարդիա

Բառացի. «Ռաշիստների հաշվից մինուս ևս մեկ Սու-25 գրոհային ինքնաթիռ: Զապոռոժիայի ուղղությամբ թշնամու գրոհի ժամանակ Ազգային գվարդիայի մարտիկը «Իգլա» ՇԶՀՀ համակարգից հրթիռ է արձակել Սու-25 ինքնաթիռի վրա: Այն բանից հետո, երբ թիրախը խոցվել է, անտառային գոտուց մի քիչ հեռվում պայթյուն է տեղի ունեցել։ Թշնամու ինքնաթիռի ընկնելը օկուպացված տարածքում հաստատվել է։ Թիրախը ոչնչացվել է»։

Մանրամասներ՝ Ազգային գվարդիան հայտարարում է, որ այդ մահացու խոցումն իրականացրել է հանրահայտ «Զապոռոժյան վրիժառու»-ի եղբայրը՝ նույնպես ազգային գվարդիայի ծառայության մարտիկը։

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/08/10/7362707/

To top