Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Կիևի 35-ամյա մի բնակչի՝ Ռուսաստանի օգտին տվյալներ հավաքելու համար, օգոստոսի 13-ին հայտնել է գործակալությունը։
«Կին բնակչուհին, ունենալով հակաուկրաինական դիրքորոշում, տեղեկություններ է հավաքել ուկրաինական զորամասերի և Կիևի կրիտիկական ենթակառուցվածքի ռազմավարական կարևոր օբյեկտների տեղակայման մասին։ Նա հատուկ ստեղծված փակ Telegram ալիքի միջոցով կոորդինատներով համապատասխան ֆոտո և վիդեո նյութեր է տարածել»,- հայտնում է ՈւԱԾ-ը։
Հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական հակահետախուզության աշխատակիցները կնոջը բերման են ենթարկել՝ փորձելով լրացուցիչ տեղեկություններ փոխանցել զինվորականների գտնվելու վայրի մասին։ Նրան հայտնել են կասկածի մասին, թեև ՈւԱԾ-ը չի նշում մեղադրանքի հոդվածը։
Գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել զորամասում նկարահանումների ժամանակ։
Աղբյուր՝ Ռադիո Սվոբոդա
Հղում՝ https://www.radiosvoboda.org/a/news-kyianku-zatrymaly-za-zbir-danyh-sbu/31986417.html