Գերի ընկած Մարիուպոլի պաշտպանների թվում կա մի աղջիկ՝ ինն ամսական հղիությամբ

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից գերեվարված ուկրաինացի պաշտպանների թվում կա մի աղջիկ՝ ինն ամսական հղիությամբ:

Աղբյուր՝ գերության մեջ գտնվող ազովցու կինը, «Պողպատե կանայք» կազմակերպության ղեկավար Նատալյա Զարիցկան՝ ճեպազրույցի ժամանակ:

Ուղիղ խոսք՝ «Հարկավոր է հնարավորինս շուտ նրանց ազատ արձակել: Մասնավորապես, կա մի աղջիկ, ով իններորդ ամսական հղի է և պետք է ծննդաբերի սեպտեմբերի վերջին։ Ինչքա՜ն ստոր պետք է լինես, որ այս աղջկան գերի պահես ու ճնշես ուկրաինական կողմին ու աշխարհին, որ փոխանակեն նրան»,- ասել է նա։

Մանրամասներ. Նա ընդգծել է, որ ամենադժվարը վիրավորների և կանանց համար է: Ըստ նրա՝ օկուպանտների մոտ գերության մեջ կան հղի կանայք և երեխայի սպասող կին։

Աղբյուր՝ ՆՎ

Հղում՝ https://nv.ua/ukr/ukraine/events/poloneni-ukrajinski-viyskovi-sered-zahisnikiv-mariupolya-ye-vagitna-divchina-novini-ukrajini-50268249.html

To top