«ՈւԶՈւ ուժերը կվերսկսեն հարձակումը». Հայդայը պատմել է, թե Լուհանսկի մարզի որ քաղաքները կարող են շուտով ազատագրվել

Մոտ ժամանակներս Ուկրաինայի զինված ուժերը կարող են վերսկսել հարձակումը Լուհանսկի մարզում։ Սրան կնպաստի ցրտաշունչ եղանակը։

Այս մասին հայտնել է Լուհանսկի ՄՌՎ-ի ղեկավար Սերհիյ Հայդայը։ Տեսանյութից մի հատված նա հրապարակել է Telegram-ում։

Հայդայը նշել է, որ մոտ ապագայում զինված ուժերը կարող են ազատել Կրեմիննան։ Ռուբիժնեն կարող է դառնալ հաջորդ ազատագրված քաղաքը:

Նրա խոսքով՝ օկուպանտները հասկանում են, որ չեն կարողանալու պահել Կրեմիննան։

«Կրեմիննայայից սկիզբ են առնում տարբեր ուղղություններով ճանապարհներ, սա Սվատովոյի ուղղությունն է, սա նաև մեր Ռուբիժնե ու Սեվերոդոնեցկ քաղաքներ տանող ճանապարհն է։ Ռուբիժնեն շատ մոտ է՝ համարյա մեր կողքին»,- ասաց ՄՌՎ-ի ղեկավարը։

Նա նշեց, որ օկուպանտները երկար ժամանակ չեն կարողանա պաշտպանել Ռուբիժնեն, քանի որ լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո դրա 50%-ը ոչնչացվել է։

Աղբյուր՝ ՆՎ

Հղում՝ https://nv.ua/ukr/ukraine/events/yaki-mista-u-luganskiy-oblasti-nezabarom-mozhut-zvilniti-novini-ukrajini-50288149.html

To top