Արդեն 2187 խաղաղ բնակիչներ են զոհվել Մարիուպոլ քաղաքում ռուս զավթիչների հարձակումներից

Վերջին 24 ժամվա ընթացքում Մարիուպոլի վրա առնվազն 22 ռմբակոծություն է տեղի ունեցել։ Արդեն մոտ 100 ռումբ է նետվել քաղաքի վրա։ «Օկուպանտները ցինիկաբար և նպատակաուղղված խփում են բնակելի շենքերի վրա, ռմբակոծում են մարդաշատ վայրերը, իսպառ վերացնում են մանկական հիվանդանոցներն ու ամբողջությամբ ոչնչացնում քաղաքի ենթակառուցվածքները», – ասվում է Մարիուպոլի քաղաքային խորհրդի հայտարարության մեջ: Աղբյուրը՝ Սվիդոմի Կայքը՝ https://www.instagram.com/p/CbDHe8hto15/?utm_medium=copy_link

Read more »

Ռուս զինվորականները գնդակոծել են Պուշչա-Վոդիցայում գտնվող հոգեբուժական գիշերօթիկ դպրոցը, հայտնում է Կիևի քաղաքային պետական վարչությունը։

Գնդակոծության հետեւանքով վնասվել է կաթսայատան տանիքը, ներսում նույնպես ավերածություններ կան, եւս մեկ արկ դիպել է դիահերձարանին։ Մասամբ ավերվել է նաև բնակելի մասնաշենքը։ Գնդակոծության պահին գիշերօթիկի անձնակազմն ու հիվանդները տարհանվել են։ Այժմ այնտեղ աշխատում են մասնագետները։ Աղբյուրը՝ Սվիդոմի Կայքը՝ https://www.instagram.com/p/CbDBHrcNkAX/?utm_medium=copy_link

Read more »

Իռպին քաղաքում ռուս օկուպանտները գնդակահարել են թղթակից Բրենթ Ռենոյին

Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները, որոնք շրջապատել են Կիևի մերձակայքում գտնվող Իռպին քաղաքը, սպանել են 51-ամյա ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոյին, իսկ նրա ամերիկացի ժուռնալիստ գործընկերոջը՝ վիրավորել։ Մարտի 13-ին Կիևի մարզի ոստիկանապետ Անդրեյ Նեբիտովը տեղեկացրել է, որ սպանվել է ամերիկյան The New York Times-ի խմբագրության լրագրողը, քանի որ նրա մոտ գտել են խմբագրության ժուռնալիստի վկայական։ Ավելի ուշ […]

Read more »

Մարտի 13-ին ռուսները մոտ 8 հրթիռ են արձակել Լվովի մարզի Յավորիվ փորձադաշտի ուղղությամբ.

Ցավոք, Լվովի մարզում Յավորիվ փորձադաշտի գնդակոծության հետևանքով զոհվել է 35 մարդ։ Եվս 134-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով, գտնվում են հիվանդանոցում։ Այս մասին հայտարարել է Լվովի մարզային պետական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։ Մարզային պետական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ տուժել են ոչ միայն զինվորականները, այլև քաղաքացիական բնակչությունը։ Նախնական տեղեկություններով՝ զավթիչները Ռուսաստանի Սարատով քաղաքից են հարձակվել Լվովի մարզի վրա։ Հակառակորդը […]

Read more »

Դոնեցկի մարզում տարհանման գնացքը հայտնվել է գնդակոծության տակ, ինչի հետևանքով մահացել է գնացքի ուղեկցորդուհին:

Դոնեցկի մարզի Բրուսին կայարանի մոտով անցնելիս մարդատար գնացք է վնասվել անսպասելի հրետակոծության ժամանակ՝ հրթիռային բեկորներից: Գնացքը տարհանման երթ է կատարել դեպի Լիման քաղաք՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի բնակիչներին տեղափոխելու համար։  Ստացած վնասվածքների հետևանքով գնացքի ուղեկցորդուհին զոհվել է, իսկ մեկ ուրիշը՝ վիրավորվել, որին տեղափոխել են Սլովյանսկ քաղաքի հիվանդանոց։ Դոնեցկի մարզի վարչակազմի ղեկավար Պավլո Կիրիլենկոն հայտնել է, […]

Read more »
To top