дитячий садок у підвалі

Ռուս զավթիչները երեխաներին առևանգում են՝ տեղի բնակիչներին ահաբեկելու համար

Այդ մասին հայտնում են Պետական սահմանապահ ծառայությունից։ Մասնավորապես, Խարկովի մարզի ժամանակավոր օկուպացված տարածքներում ռուսները կարգադրել են տեղի համախոհներին առևանգել ոմն քաղաքացու երկու որդիներին, ով իբր թե տանը զենք ուներ։ Ավելի ուշ առևանգողները սկսել են շանտաժի ենթարկել տղամարդուն։ Վերջինս խոստովանել է, որ ինքը մի հատ ավտոմատ ունի, որը գտել է ճանապարհի մոտ։ Կոլաբոռանտները պատասխանել են, որ […]

Read more »
Чернігів_гуртожиток

Չեռնիգովի մարզում օկուպանտները ոչ մի ռազմական օբյեկտ չեն ոչնչացրել՝ միայն մանկապարտեզներ և հիվանդանոցներ

Չեռնիգովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը տեղեկացրել է օկուպանտների կողմից քաղաքում հրետակոծության հետևանքների մասին։ Նրա խոսքերով՝ ոչ մի ռազմական օբյեկտ չի ավերվել։ Զավթիչները գնդակոծել են հիվանդանոցները, մանկապարտեզները, դպրոցները, մարզադաշտերը, գրադարանները և բնակելի շենքերը։ «Նրանք ռմբակոծում են բնակելի շենքերը և սոցիալական օբյեկտները: Դա սարսափելի է: Բայց մենք հաղթանակից հետո ֆինանսական գնահատականներ կանենք, քանի որ ամեն […]

Read more »

Խարկովում օկուպանտները կրակել են հումանիտար օգնության համար հերթում կանգնած մարդկանց վրա

Օկուպանտները հերթական անգամ գնդակոծել են Խարկովի մարզը. Այս անգամ տուժել է խաղաղ բնակչությունը։ Հրթիռակոծության ժամանակ վիրավորվել են հումանիտար օգնության համար հերթում կանգնած մարդիկ։ Այս մասին հայտնում է «Սուսպիլնե. Խարկիվ»-ը։ Հայտնի է, որ հրետակոծության հետևանքով կան վիրավորներ։ Առայժմ ճշտվում են առավել մանրամասն տեղեկություններ՝ տուժածների քանակի ու պատճառած վնասների առումով, ռաշիստների հերթական ռազմական հանցագործությունից հետո։ Աղբյուր՝ ՈՒՆԻԱՆ […]

Read more »
Маріуполь

Մարիուպոլի բնակիչներին զանգվածաբար գերեվարում են և արտաքսում Ռուսաստան

Մարիուպոլի ձախափնյա շրջանի բնակիչներին սկսում են զանգվածաբար արտահանել Ռուսաստանի տարածք, ընդհանուր առմամբ անօրինական կերպով արտաքսվել է Մարիուպոլի մոտ 15 հազար բնակիչ, հայտնել են քաղաքային խորհուրդից։ Նշվում է, որ քաղաքի Ձախափնյա թաղամասի բոլոր բնակիչների մեկ երրորդն արդեն արտաքսվել է։ Քաղաքային խորհուրդը հայտնում է, որ օկուպանտները, ի վերջո, ուլտիմատիվ կերպով ստիպում են պատերազմից արդեն հյուծված մարդկանց նստել […]

Read more »
Макс Левін

Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն արդեն կատարել է 148 հանցագործություն լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ

Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը 148 հանցագործություն է կատարել լրագրողների և լրատվամիջոցների դեմ։ Օկուպանտները սպանում և առևանգում են լրագրողների, գրավում են խմբագրությունները և պայթեցնում հեռուստաաշտարակները։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ների ինստիտուտից։  Մոնիտորինգի տվյալները ցույց են տալիս. ● Զավթիչները իրենց պարտականությունները կատարելիս սպանել են հինգ լրագրողի, յոթը վիրավորել։ Մեկ լրագրող անհետացել է. ● Ավելի […]

Read more »
To top