Մարիուպոլցի երեխաներով մեքենաները կրակի տակ են հայտնվել

Զապոռոժիայի Մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Ստառուխը հայտնել է, որ Մարիուպոլից ուղևորվող երեխաներով մեքենաները գնդակոծվել են ռուս զավթիչների կողմից։

Այդ մասին Ստառուխը հայտնել է իր Telegram-ալիքում։

Նրա խոսքերով՝ ավելի քան 20 ավտոբուս փորձել է դուրս գալ կանաչ միջանցքներով։ Հրթիռակոծության պատճառով դժվարացել է անցնել շփման գիծը։

Մեկնաբանություն՝ Զապոռոժիայի Մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Ստառուխ

«Այսօր ծանր օր է, քանի որ նորից տառապում և տուժում են երեխաները։ Չորս երեխա տեղափոխվել է հիվանդանոց։ Նախկին Հուլյայպոլե շրջանում՝ այժմ Պոլոհիվսկի, երեք երեխա են հայտնվել կրակի տակ: Տվյալ ընտանիքները փրկվելու հույսով լքել են Մարիուպոլը։ Մեկ երեխա ծայրահեղ ծանր վիճակում է: Կամյանսկե գյուղում կրակոցների տակ է հայտնվել ևս մի ընտանիք, այստեղ էլ կա ծանր վիճակում գտնվող երեխա»։

Հարավային ուժերի հրամանատարության տվյալներով՝ այդ օրը ռուս զինվորականները գնդակոծել են նաև Մալինովկա բնակավայրում խաղաղ բնակիչներով երկու մեքենայի վրա, որոնք մարդասիրական միջանցքով փորձել էին տարհանվել ժամանակավոր օկուպացված տարածքից։

Վիրավորվել են երկու անչափահաս երեխա, երեք կին և մեկ տղամարդ։ Զապորոժիեի տարածային պաշտպանության ռազմական բժիշկները տարհանել և բուժօգնություն են ցուցաբերել տուժածներին։

Աղբյուր՝ Նովոյե վրեմյա

Հղում՝ https://nv.ua/ukr/ukraine/events/evakuaciyni-avtobusi-z-ditmi-z-mariupoly

To top