Օկուպացված Սկադովսկում ավելի են շատացել ռուս զինվորները. քաղաքապետ

Աղբյուր՝ Սկադովսկի քաղաքապետ Օլեքսանդր Յակովլևը՝ տեղի բնակիչների տվյալներին հղում անելով

Ուղիղ խոսք. «Քաղաքում մեծ թվով զինվորներ են հաստատվել, նրանք ամենուր են, սա նաև լրացուցիչ լարվածություն է ստեղծում։ Անցյալ շաբաթ մենք տեղեկություններ ստացանք զինվորների լրացուցիչ ժամանման մասին։ Սա, ինչպես հասկացա, Խերսոնից էր, միգուցե այլ քաղաքներից էլ կան, դժվար է ասել…

Նրանք (զինվորականները – խմբ.) առանձնապես ոչինչ չեն ասում, բացառությամբ իրենց պատմածներով, թե «մենք այստեղ ընդմիշտ ենք» և «մենք եղբայրներ ենք», և ինչպես միշտ իրենց արհամարհական են պահում»։

Մանրամասներ. Յակովլևը նաև ասաց, որ տեղեկություն է ստացել տեղի բնակիչների տները նոր ժամանած ռուս զինվորականների կողմից գրավելու մասին։

Հաշվի առնելով ռազմական գործողությունները և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարավային հատվածի օկուպացումը, անհնար է պաշտոնապես հաստատել կամ ինքնուրույն ստուգել այդ տվյալները։

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/11/16/7376596/

To top