Ուկրաինան Գերմանիայի հետ պայմանավորվել է զենքի նոր մատակարարումների շուրջ

Україна домовилася з Німеччиною про нові постачання зброї – посол

Այս մասին Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Օլեքսիյ Մակեևը։

«Ուղիղ բանակցությունների ժամանակ մեզ հավաստիացրել են, որ ավելի շատ զենք ու զինամթերք է լինելու: Ավելի կոնկրետ թե ինչի մասին է խոսքը, մենք կհայտարարենք՝ համապատասխան ժամանակին»,- ասաց նա։

«Ես չեմ ցանկանում դիվանագիտական ճնշում գործադրել Գերմանիայի կառավարության վրա, բայց ցանկանում եմ, որ Գերմանիան հնարավորինս շուտ տրամադրի այն, ինչ ունի: Որովհետև մենք զենքի համար այլևս սպասելու ժամանակ չունենք»,- հավելեց դեսպանը:

Ըստ Մակեևի՝ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային համակարգեր, հաուբիցներ, «Գեպարդ» զենիթային կայանքներ և այլ զինամթերք։

Աղբյուր՝ «Ուկրաինսկա պրավդա».

Հղում՝ https://www.pravda.com.ua/news/2022/12/11/7380284/

To top